Armenian

 

«Ռուսաստան և Կովկաս տարածաշրջանային հետազոտություն» (RUCARR) հետազոտությունների հարթակ

 

Ինչպես հուշում է «Ռուսաստան և Կովկաս տարածաշրջանային հետազոտություն» (RUCARR) անվանումը, ուսումնասիրության աշխարհագրությունը տարածվում է Ռուսաստանի և Կովկասի վրա: Հարթակը ինտելեկտուալ կենտրոն է Մալմոի համալսարանի (Շվեդիա) Մշակույթի և Հասարակության ֆակուլտետի գիտնականների համար,  ովքեր տարածաշրջանային ուսումնասիրություններ են կատարում Ռուսաստանի և Կովկասի վերաբերյալ: RUCARR – ի գիտնականները մեծ փորձ են կուտակել վերոնշյալ խնդրի շուրջ՝ իրենց հետազոտություններում օգտագործելով ինչպես ռուսաց և կովկասյան լեզուներն ու մշակութային առանձնահատկությունները, այնպես էլ մշտական կապեր պահպանելով տեղական գիտականների հետ.

RUCARR – ի հետազոտությունների կենտրոնում է ինչպես Ռուսաստան-Կովկաս քաղաքական, հասարակական, մշակութային, տնտեսական և այլ բնույթի հարաբերությունները, այնպես էլ հարաբերությունները հարևան երկրների հետ: Հետազոտությունների շրջանակը ներառում է (բայց չի սահմանափակվում) քաղաքական, էթնիկական և ազգային զարգացումներին և պատմության, ազգայնամոլության, էթնիկ և ազգային ինքնության, անվտանգության խնդիրներին, քաղաքացիական հասարակության զարգացման, ավտորիտարիզմին և հետավտորիտար անցմանն ու տրանսֆորմացիային վերաբերող հարցեր.

RUCARR – ի կազմակերպիչներն են պրեֆեսորներ Բո Փեթերշոնը և Կարինա Վամլինգը, ովքեր երկար տարիներ միասին են աշխատել են և այժմ հանդիսանում են ՌԿՏՀ հենահարթակի համանախագահներ

 

img_3994RUCARR
Մշակույթի և հասարակության ֆակուլտետ
Մալմո Համալսարան
Նորդենսկիոլդսգատան 1
205 06 Մալմո, Շվեդիա

Այցելեք մեզ՝ Նիագարա շենք, 8-րդ հարկ, Բ
Նիագարա շենքի քարտեզը՝ http://bit.ly/2cAHuuf
Մալմոի առցանց քարտեզը


Comments are closed.